ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • ՈՒզում են Ղարիբյանը գնա՞, թե՞ Օրբելյանը մնա

    ՈՒզում են Ղարիբյանը գնա՞, թե՞ Օրբելյանը մնա

    16.05.2019| 19:46
    Օպտիմալացման ճանապարհին մշակույթի նախարարությունում կադրային վերաձևումներ են լինում: Իր դիմումի համաձայն հրաժարական տվեց մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը: Մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից ստանձնեց երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը:
  • «Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»

    «Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»

    14.05.2019| 21:27
    Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-ից 13-ը կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մեկ հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի:
  • «Կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու»

    «Կինոյի օր ունենալ-չունենալով հայ կինոյի խնդիրները չեն լուծվելու»

    14.05.2019| 01:54
    «Կինոյի մասին» օրենք այդպես էլ չունեցանք. անվերջ մշակման փուլում է: «Հայֆիլմ» կինոստուդիան օդից կախված է. և՛ կա, և՛ չկա: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն անվերջ պայքարում է հանուն հայկական առաջին կինոստուդիայի վերածննդի (համենայն դեպս այլ բարձրաձայնումների գրեթե չենք հանդիպում): Լավ կինո ունենք, թե չունենք, դեռ վիճելի է:
  • Վասն «Ծնկան ծերին» ասացողի և նրա գրի

    Վասն «Ծնկան ծերին» ասացողի և նրա գրի

    14.05.2019| 01:53
    Մեր խելակորույս ժամանակների շիլաշփոթում, որտեղ մարդկային արժեքների և արժանիքների կշռանժարը նյութեղեն գանձ-ապրանքային մոլեռանդ կշռաչափի ճնշող ծանրությունից աներևակայելի և անկասելի ոստյուն է կատարել երկինքն ի վեր ու մխրճվել անկանխատեսելի և գերմշուշոտ տիրույթներում, երբ ռազմատենչության արնակարոտ և մահասփյուռ զինատեսակների մարտագլխիկները դիրքավորվել են նաև մարդու և հասարակությունների չարամիտ ուղեղներում՝ թիրախավորելով մարդասիրությունն ու խաղաղությունը և շարունակում են նորանոր դավեր որոճալ, ի հակադրություն այդ խառնիճաղանջ իրականության ի հայտ է գալիս աշխարհի քարտեզի վրա անտեսված գեղատեսիլ մի վայրից՝ ՀՀ Լոռվա Շնող գյուղից սերած և անկախության տասնամյակների պարտադրանքով մայրաքաղաքի հանրահայտ Վերնիսաժում խարիսխ ձգած արձակագիր-արծաթավաճառ Լևոն Ջավախյանը՝ իր ստեղծագործական հայտնություններով:
  • Մանսուրյանի հեղինակած կինոմեղեդիները՝ Արցախում

    Մանսուրյանի հեղինակած կինոմեղեդիները՝ Արցախում

    12.05.2019| 13:35
    «Շատ շուտով Արցախի Վերածննդի հրապարակում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը: «Մանսուրյան 80» համերգաշարի շրջանակում անցկացվող համերգի ընթացքում Վարպետի արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելել կոմպոզիտորի հեղինակած կինոմեղեդիները:
  • Երևանի «Ոսկեծիրան» 16-րդմիջազգայինկինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ

    Երևանի «Ոսկեծիրան» 16-րդմիջազգայինկինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ

    11.05.2019| 13:11
    Երևանի «ՈսկեԾիրան» 16-րդմիջազգայինկինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից: Այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:
  • Ձև և բովանդակություն

    Ձև և բովանդակություն

    11.05.2019| 13:02
    «Կինոյի մասին» օրենք այդպես էլ չունեցանք. անվերջ մշակման փուլում է: «Հայֆիլմ» կինոստուդիան օդից կախված է, և՛ կա, և՛ չկա: «Հայֆիլմի վերածնունդը» անվերջ պայքարում է հանուն հայկական առաջին կինոստուդիայի վերածննդի (համենայնդեպս այլ բարձրաձայնումների գրեթե չենք հանդիպում):
  • «Ռուս գրականությունը մարդկային մարմին ստացավ»

    «Ռուս գրականությունը մարդկային մարմին ստացավ»

    07.05.2019| 03:45
    Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ հրատարակվել է 20-րդ դարի ռուսական արձակի անթոլոգիան: Ներկայացված են ռուս արձակի ավելի քան երեք տասնյակ հեղինակներ՝ Լև Տոլստոյ, Իվան Բունին, Մաքսիմ Գորկի, Ալեքսանդր Սոլժենիցին, Անդրեյ Պլատոնով, Յուլյա Կիսինա: Անթոլոգիան կազմել է ռուս գրող Վլադիմիր Սորոկինը:
  • Առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը

    Առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը

    07.05.2019| 03:42
    «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական տարվա մեկնարկը տրվեց բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով:
  • «Մենք իրավունք չունենք աղքատացնելու արվեստը»

    «Մենք իրավունք չունենք աղքատացնելու արվեստը»

    07.05.2019| 03:41
    «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին ջազի ու դասական երաժշտության սիրահարները: Առիթը նոր ձևաչափով համերգն էր, որն արտասահմանում վաղուց նորություն չէ, իսկ Հայաստանում ներկայացվում էր առաջին անգամ: